Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յարգի ուրեմն մեռելին և մի հարուածի գետին ընկածին։ Ի՞նչ պարծանք է սպանել մեռելին։ Ես քո լաւն եմ ուզում և բարի խորհուրդ եմ տալիս քեզ։ Մարդ պիտի ուրախութեամբ լսի խելօք խօսքը, երբ մանաւանդ օգտակար է այն։

կրէօն. (որ սկզբում համակրութեամբ ու մտահոգութեամբ էր լսում գուշակին, իսկ յետոյ աւէլի ու աւելի բարկութեւամբ, երբ նա խօսքը վերջացնում է, դիմում է նրան կատաղութեամբ) Դուք ամենքդ, ծերուկ, ինչպէս մի նշան ընտրած նետաձիգներ, ինձ դէմ էք ուղղում ձեր բոլոր սլաքները։ Այժմ էլ ձեր հմայութեամբ էք խռովում հանգիստս: Ազգականներս հօ վաղուց են դաւաճանել ու ծախել ինձ։ Շատ լաւ էք անում, լցրէք քսակներդ, եթէ ուզում էք, սարդեան էլեքտրի[1] կամ հնդիկ ոսկու առևտուր բացէք, բայց լավ իմացէք, որ ես ձեզ թոյլ չեմ տայ մեռելը թաղել։ Եթէ նոյնիսկ Զևսի արծիւները ճանկեն դիակի կտորները ու տանեն հասցնեն Զևսի գահին, ես չեմ վախենայ նոյնիսկ այդ պղծութիւնից և թոյլ չեմ տայ ոչ ոքի թաղել մեռելին։ Ես շատ լաւ գիտեմ, որ ոչ մի մարդ չի կարող պղծել աստուածներին։ Գիտեմ նաև այն, ծերուկ Տիրեսիաս, որ խայտառակ մահով են մեռնում նոյնիսկ իմաստուն մարդիկ, եթէ շահից կուրացած գեղեցիկ բառերով պաճուճել են ուզում գարշ դիտումներ։

Տիրեսիաս (տխրութեամբ) Օ՛, երանի մարդիկ իմանային, երանի նրանք հասկանային...

ԿրԷօն. Ի՞նչ։ Ի՞նչ ես ուզում ասել դրանով Տիրեսիաս. (շարունակելով) Թէ որքան թանկ բան է խելքը, ամենաթանկ բանը աշխարհում...

Կրէօն.(կծու) Նոյնքան, կարծեմ, որքան վնասակար է բթամտութիւնր... »

Տիրեսիաս. Բայց հէնց այդ է քո բնածին խոշոր արատը:

Կրէօն. (Կծելով շրթունքը) Չեմ ուզում անարգած լինել գուշակին։

Տիրեսիաս. Եւ սակայն անարգում ես, սուտ յայտարարելով գուշակութիւնը։

Կրէօն. Որովհետև շատ փողասէր է գուշակների ցեղը։

Տիրեսիաս (տաքացած) Ւնչպէս շատ գօշաքաղ է իշխանների ցեղը։

Կրէօն (գրգռուած) Դու մոռանում ես, որ թագաւորիդ հետ ես խօսում։

  1. էլեքտը կոչւում էր արծաթախառն ոսկին: Սարդը Լիդիայի մայրաքաղաքն էր և գտնւում էր ոսկէաւազուտ Պակտոլ դետի ափին: