Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թե որ ճանչցած ըլլայիր զայն՝ պիտի սիրեիր զինքը, - ըսավ ինծի օր մը:

— Արդեն կը սիրեմ զինքը:

— Գիտեմ:

Առաջին անգամն էր, որ երեսիս կ'ըսեր այս խոսքը, թեև շատոնց հասկցած ըլլալու էր իմ սերս:

Ապրիլ ամսվան մեջ իր վիճակը ծանրացավ բոլորովին. բժիշկը ըսավ ինծի, որ հազիվ քանի մը ժամվան կյանքը մնացած էր:

Խելքը գլուխն էր մինչև վերջը ու հոգեվարքի մեջ էր արդեն, երբոր նշան ըրավ ինծի, որպեսզի ավելի մոտենամ իրեն, երբոր քովը գացի, իրեն քաշեց զիս ու ճակատս համբուրելով մրմնջեց հազիվ հազ լսելի ձայնով մը, որ իր վերջին բառը ու վերջին օրհնենքը եղավ.

— Փեսա՜ս…

(1901)