Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր պզտիկ քրոջմեն ու եղբորմեն զատ ոչ ոք անոր անունը տվավ մեյ մըն ալ:

Ե.

Այս հին դեպքը պատմելուս, անցյալները՝ բարձրաստիճան եկեղեցական մը, աստվածաբան ու կենցաղագետ մարդ, մանրամասն հասկցուց ինծի կրոնական պատճառները այս զլացումին: Հրապուրված աղջկան և պոռնիկին զանազանությունը ըրավ. սա պարագային մեջ եկեղեցին ասանկ կը տնօրինե, ըսավ ինծի, սա մյուս պարագային մեջ ալ անանկ: Բացատրություններ տվավ, որոնք նուրբ թվեցան ինծի. վկայություններ բերավ, որոնց դեմ ըսելիք մը չգտա: Իր փաստերը՝ բարբարոս ու ավերական՝ չհամոզեցին զիս:

Ու միշտ աչքիս առջևն է մահիճը լայն ու խորունկ, որ սենյակին կեսը կը գրավեր, լայն ու խորունկ, որուն մեջ կարմիր վարդ մը կուրծքին՝ այն աղվոր կինը կը քնանար:

(1902)