Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մին, ուր հազիվ ոտք կը կոխեր, ապագան փայլուն ու հիանալի կ’երևար. ֆրանսերեն սորվիլ կը սկսեր ահա ու մատամ[1] կ’ըսեր տիկիններուն խոսած ատենը, վասնզի տիկիններուն հետ կը խոսեր, շարունակ փոքր ու մեծ ծրարներ կը տաներ անոնց տունը ու պախշիշ կ’առներ:

Հայտնի էր, որ քիչ շատ ամենուն հաճելի սպասավոր մըն էր: Ֆրանսուհի մը՝ արևելքցիներուն այս կատարելագործյալ տիպարին սիրահար, ու մանավանդ փերացի հայ տիկին մը ամենեն անակնկալ կերպով իր փոքրիկ ծառայությունները կը վարձատրեին ու ինքը այս ներհակ, նախանձոտ ու ոսոխ հրապույրներուն մեջ կը վարաներ իր դեռաբույս[2] պեխերը շոյելով:

Ե.

Հայ տիկինը հարուստ վաճառականի մը ամուսինն էր. շարունակ հոդացավե տանջվող էրիկեն զզված՝ մոռցեր էր, որ այս ծեր, բայց հարուստ մարդը աղքատութենեն դուրս հանած ու իրեն կին ըրած էր զինքը:

Այս հարստությունը, զոր ատեն մը աղքատության խոշորացույցովը տեսած էր, չէր փոխարիներ հիմա հիվանդոտ ու ալևոր մարդու մը կինը ըլլալու դժբախտությունը և այս առուտուրեն, որ իր ամուսնությունն էր, պարագաներուն ներածին չափ՝ զղջումը հայտնած էր:

Անկախ, ինքնիշխան, իր անսահման ազատությունը ի՛նչ բանի գործածելու շվարած՝ այս կինը ամեն օր Փերայի խանութներուն մեջ թափառիկ, մեծածախ արդուզարդի մտմտուքով զբաղած, ոչ ոք գտած էր մինչև այն ատեն իր արտակարգ բնավո

  1. մատամ, մադամ - (ֆրանս.) տիկին
  2. դեռաբույս - նորաբույս, նորածիլ