Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Քանզի հաւալասան եմ յանապատի,
Եղէ ես որպէս բու ի յաւերակի:

Եկեալ այգեգործին մըխիթարեաց զնաք
Ասաց՝ Մի լար, պլպուլ, քո վարդըն կուգայ,
Եկեալ է մանուշակ վարդին փիասոսյ,
Թուրայ խապար ամատ՝ սալամ ու տօվայ[1].

Իսկոյն ուրախացեալ և օրհնեաց ըզնա՝
Խաղաղութեամբ կենաս յաշխարհիս վերայ,
Այգի քո փըթըթի, ծաղկունք ի նըմա,
Պարիսպըն նորոգի ւ ի մէջն բրքայ:

Ամէն արմատ և ճուղքըն դալարանան,
Առնուն շաղ ի յամպէն և պայծառանան,
Շարժին քաղցրիկ հողմով վայելուչ շուշան
Եւ հոտըս տարածեն ի քիմըս մարդկան:

Առեալ տարան զնամակն ի դուռըն վարդին,
Հազրէվարդին դիմաց կարդացող բերին.
Կանգնաւ ի վերայ ոտաց և թուղթն ի յափին,
Ընթերցաւ բարձրաձայն ի լար ամենին:

«Քեզ ողջոյն գրեմ ես, սրտով սիրելի
Եւ հարցանեմ յանձնէդ, ով երանելի,
Յուսամ ես առ աստուածն ամենայնի,
Որ անարատ մարմնով ես դու կենդանի:

  1. Քեզ լուր եկավ, ողջույն ու մաղթանք (պ.):