Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Զօրըն բազկատարած կամ ի յաղօթի՝
Խնդրեմ ի յաստուծոյ քո կեանքն յերկարի
Եւ աջն անեղական լինի հովանի,
Ներքին և արտաքին չարն ի քէն փախչի:

Ծաղկանցն ամենայնի գլուխըն դու ես,
Որպէս զարքայ և տէր ամենի տիրես,
Գունովըդ վայելուչ, հոտովդ անուշ ես,
Յամէն առաւօտու քան զարև փայլես:

Երանի այն պահուն, որ տեսանեմ զքեզ,
Զի դու ես բընութեամբ անարատ և հեզ,
Խոնարհաբար հեռուստ երկրպագեմ քեզ
Եւ ըզդարձ քո խընդրեմ, քաղցրացի՛ր առ մեզ:

Թէ զիմ ըզգաստութիւնըս հարցանես դու,
Չունիմ խելք ու բասար ւ ոչ իմաստութիւն,
Չառնում դուր և դադար և ոչ շինեմ բուն,
Նադարամ թաղաթ, նա եք մըսխալ խուն[1]:

Զի առանց քո տեսուդ եմ ես երերուն,
Գիշերըն քուն չի գար, այլ կենամ յարթուն,
Նեղեալ և փըղձըկիմ, երբ լինի գարուն,
Հալեր եմ ու մաշեր ի քո կարօտուն»:

Վարդըն պատասխանի նորա թըղթուն տայ,
Ասաց՝ Բազում ծաղկունք առաքեմ առ նա,

  1. Չունեմ զորություն, ոչ մեկ մսխալ արյուն (պ.)։