Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ՀԱՎԵԼՎԱԾ

ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Հանգուցյալ գրականագետ Մայիս Ավդալբեգյանը ներկա ժողովածուն կազմել է Գրիգորիս Աղթամարցու ստեղծագործությունների իր իսկ աշխատասիրությամբ լույս ընծայված քննական-համեմատական հրատարակության (Երևան, 1963) հիմնական բնագրերից: Իսկ այդ հրատարակության յուրաքանչյուր բնագիրը պատրաստելու համար, ինչպես արձանագրել է Մ. Ավդալբեգյանը, «իբրև սկզբունք հիմք է ընդունվել մեկ ձեռագիր. մյուսները համեմատվել են հիմնական բնագրի հետ. տարբերականները նշված են տողատակին» (էջ 102): Հիմնական բնագիր այդ «մեկ ձեռագիրը» որպես կանոն եղել է ամենահին թվակիր գրչությունը: Սա նշանակում է, որ սույն գրքի մեջ զետեղված տաղերը ներկայացված են ձեռագրական մեկ տարբերակի ընձեռած տվյալներով, դրա գրչական որոշ աղճատումներով հանդերձ:

Հաշվի առնելով մասսայական ընթերցողի պահանջները և ի հարգանս Մ. Ավդալբեգյանի հիշատակի, գիրքը խմբագրելիս, այդ աղճատամները նվազագույնի հասցնելու մտադրությամբ՝ հարկ համարվեց կատարել հետևյալ անհրաժեշտ փոփոխականները.

ա) Վերականգնված Է «Գանձ Ուռընկարու սուրբ նշանին» ստեղծագործական տների կրկնակը, որ քննական հրատարակաթյան մեջ նշված Էր սոսկ «Երկրպա.» համառոտագրությամբ:

բ) Ելնելով կոնկրետ տաղերի հանգավորման» տաղաչափական և այլ առանձնահատկություններից, հիմք ունենալով քննական հրատարակության տարբերակալին առավել ճշգրիտ ընթերցումները՝ ուղղվել են այն մի քանի շեղումները, որոնք հաստատապէս գրչական ընդմի-