Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ[1]


Ալէմ — գիտուն, գիտնական, ուսյալ
Ամբէր — տե՛ս ամպար
Ամպար — մածուցիկ բուրումնավետ օծանելիք
Աշըղ — սիրահար
Ապի հայաթ — կենդանական ջուր, անմահական ջուր

Բասար — խելք, բանականություն
Բըռքայ — տե՛ս բրքայ
Բրկա — տե՛ս բրքայ
Բրքայ — լճակ, ավազան

Դրախտ — ծառ, պարտեզ

Եաղութ — տե՛ս յաղութ

Զար — ողբ ու կոծ
Զէնէհար — պաշտպանական, ապահովական, փրկական, ապաստան
Զըմպոզ — տե՛ս սիւմպիւլ
Զընճիլ — շղթա
Զնտան — բանտ, զնդան
Զօհալ — Երևակ մոլորակը
Ջօհրայ — Արապակ մոլորակը

Ըռան — տե՛ս ռահ
Ըռանկ — տե՛ս ռանկ

  1. Բառարանը կազմել է Բ. Լ. Չուգասզյանը: