Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Թաճ — թագ
Թառ — դալար, փափուկ, թարմ, թաց, խոնավ
Թասալլու — մխիթարանք
Թիր — նետ
Թուրինճ — տե՛ս թուրինջ
Թուրինջ — նարնջի մի տեսակ

Լալ — թանկարժեք կարմիր քար, սուտակ, կարկեհան
Լատիֆ — վայելուչ, քնքուշ, փափուկ

Խամար — տե՛ս ղամար
խանչար — դաշույն
Խուրտ — մանր, փոքրիկ
Խարտ ու մուրտ — ջարդ ու փշուր

Կահ ու պէկահ — ժամանակ ու անժամանակ, ժամ ու անժամ
Կամկար — կամակար, փափագին հասնող, երջանիկ, բախտավոր, անձնիշխան
Կուլ — վարդ, ծադիկ
Կուման — կարծիք, կասկած

Հազար — տե՛ս հազերի
Հազար տաստան — սոխակ
Հազրէվարդ — ծաղկի անուն
Հազերի — պատրաստակամ, ներկայութիւն
Հազրի — տե՛ս հազերի
Հայիֆ — ափսոս, ավաղ
Հասրաթ — տրտմություն, կարոտ, փափագ, տենչանք

Ղազալ — սիրերգ, տաղ, գազել
Ղալատ — սխալ, սխալանք
Ղալմուղ — կալմիկերեն
Ղամար — լուսին
Ղանտ — շաքար, այլաբանորեն՝ քաղցր