Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

թյան բովանդակությունը, թե վարդ ու բլբուլի սիրավէպի մեջ «մի ի մարմին հասկանայք, այլ՝ հոգևոր», ապա Աղթամարցին ոչ միայն որոշակի չի դարձնում այդ, այլ, ընդհակառակը, կարծես դիտմամբ այնպես է հորինում տաղը, որ որոշակիությամբ չսահմանափակվի նրա ներգործության աստիճանն ու շրջանակը:

Ինչպես Գրիգոր Նարեկացին, չորոշակիացնելով մեղքի գաղափարը, Ռղբերգության մատյանում հնարավորություն էր ստեղծում միջնադարում ապրող ամեն մի անհատի համար՝ տեսնելու սեփական մեղքի հիշատակություն ու բռնելու ապաշխարանքի ուղին, այդպես էլ Գրիգորիս Աղթամարցին երգում էր այնպիսի այլաբանությամբ, որ և խստաբարո կրոնավորն իր հոգու համար նյութ գտներ, և՛ պանդուխտը՝ մխիթարություն, և՛ սիրահարը՝ ողջակեզ սիրտ:

Աղթամարցու ստեղծագործությանը հատուկ է բազմաձայնութիւնը, ինչպես լինում է երաժշտության մեջ: Մեկ թեմա չէ, որ ծայրեծայր ու որոշակի զարգանամ է, այլ հույզերի ու թեմաների մի խաչաձև միահյուսում, որ մի կողմից դժվարացնում է երկի անմիջական ընկալումը, բայց մյուս կողմից՝ պատճառ է դառնամ ընթերցողի յուրօրինակ ընկալման: Այս մի կողմից վկայում է Աղթամարցու բանաստեղծական հմտությունը և մյուս կողմից՝ բացահայտում ժամանակի պատմահասարակական կյանքի բարդությունն ու գաղափարական խմորումների առկայաթյունը:

Եվ որքան էլ Աղթամարցին իբրև կաթողիկոս ցանկանամ էր քողարկել իր երկերի աշխարհիկ շունչը, միևնայն է, նրա տաղերը մեծ մասամբ ընկալվում էին իբրև աշխարհիկ զգացումների արտահայտություններ:

Տաղարաններից վաղուց արդեն դուրս էին եկել և ժո-