Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ղովրդի մեջ մտել Ֆրիկի, Երզնկացու, Կեչառեցու, Թլկուրանցու, Նաղաջի երգերն ու սիրո տաղերը: Նույն տաղարաններն էին ներթափանցել ժողովրդական սիրո հայրենները: Աղթամարցու նույնիսկ կրոնական տաղերն ասողը կամ լսողը միշտ կարծելու էր, թե նա էլ «ի մարմին» է երգում: Այսպես ընկալելու շատ հիմքեր էին տալիս այդ տաղերը, նրանք հագեցված էին հույզով, մարդկայնությամբ, սիրով դեպի մարդը, բնությունն ու կյանքը: Խաղաղ կյանքի կարոտ մարդը Աղթամարցու նույնիսկ այլաբանված գարնան ու վարդի մեջ պիտի տեսներ իսկական գարուն, կատարյալ սեր, մարդկային կարոտ:

Այդ էր տեսնում միջնադարյան մարդը նաև մեր տաղերգության դոհարներից մեկի՝ «Յամէն առաւօտ և յոյս» տաղում, որը նախորդների նման բազմանվագ է իր այլաբանությամբ:

Ամեն օր արևածագին, երբ քնից արթնացած քնարական հերոսը լսում է պարտէզից դայլայլող սոխակի երգը, այդ ընդունում է իբրև մահվան հրավեր:

Յամէն առաւօտ և լոյս
Գաբրիէլն ասէր հոգոյս.
«Արի, ե՜լ ի յայս այգոս»,
Այս իմ նորատունկ այգոյս:

Այգին ցանկով ու հնձանով Աղթամարցու ստեղծադործության մեջ կրկնվող մի սիրված պատկեր է, որ խորհրդանշում է կյանքը: Բանաստեղծության փիլիսոփայական-խոհական առանցքն այն է, թե մահը մարդուն ուղեկցում է ծննդից ի վեր, որ նա միշտ պետք է պատրաստ լինի դիմավորելու մահվան՝ միջնադարյան այն ըմբռնումով, որ մաքրագործված լինի մեղքերից և պատրաստ՝ կանգնելու ահեղ դատաստանի