Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր տաղերի բազմահարուստ ձևերով և կյանքի նուրբ զգացողությամբ Աղթամարցին նորի արտահայտիչն է եղել միջնադարյան հայ գրականության մեջ: Չբավարարվելով անցյալի ժառանգության օգտագործումով, նա հարստացրել է իր ստեղծագործությունները արտահայտչական նորանոր հնարանքներով, ավելի սերտորեն մոտենալով ժողովրդական ոգուն: Անգամ ոտանավորի կառուցման ավանդական ձևերում (ակրոստիքոս) նա հետևել է լեզվի ժողովրդական՝ բարբառային հնչմանը, ի տարբերություն այլ տաղերգուների գրաբարի հնչյունական համակարգի օգաագործման:

Սակայն Աղթամարցու ուժն ու հմայքը նրա ընդհանրացման կարողությունն է, նեղ անձնականը համընդհանուր դարձնելու վարպեաությունը: Նրա տաղերում ոչ այնքան բանաստեղծին առիթ տվող մասնակի փաստը կամ մարդկային հույզերի զգացումն է վերարտադրված, որքան դրանց ընդհանրացված դրսևորումն առհասարակ: Նրա սիրո և մտածումի ելևէջների մեջ ետ է մղվում բանաստեղծի «ես»-ը ասպարեզ տալով համամարդկայինին:

ՄԱՅԻՍ ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆ