Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ՏԱՂԵՐ


ՏԱՂ ԳՐԻԳՈՐԻՍԻ ԱՂԹԱՄՕՐՑՈՅ է


Եղուկ ու հազար մի վայ,
Որ մեղօք ես աղտեղացայ,
Ղեկօք ես ի ծով իջայ
Եւ հողմով չարին վարեցայ:
Կանգնեալ դիտելով ծանեայ,
Զերծելոյ հընար իսկ չըկայ:
Ես եմ մոլորեալ ծառայ,
Զիս գերեալ չարըն սատանայ:
Լուսով քո յիս ակնարկեա,
Զխաւարեալըս լուսաւորեա,
Ինձ յոյս և ճարակ չըկայ
Ելանել ուստի ես անկայ:
Գերի ւ անիմաստ ծառայ,
Մերկմըտեր, աներկբա յուսա՛,