Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յորոց և ի բազմաց մինս այս գովելին՝
Սուրբ կոյսըն Մարինոս, դուստր Ներգինէին:


Այր մի աշխարհական և յոյժ մեծատուն,
Բնուրեամբ էր ողորմած ւ աստուծոյ սիրուն,
Այրս այս փառաւորեալ Ներգինէ անուն,
Մեռանի կին սորա կամօքն աստածոյն:
Դուստր մի մընաց սոցա Մարիամ անուն,
Որ էր խիստ գեղեցիկ, խոհեմ ւ իմաստուն.
Բնութեամբ էր սրբակեաց և մըտօքն արթուն
Եւ էր յոյժ սիրեցեալ յաչս ամենեցուն:
Խորհեցալ հայրն ի միտս ւ ասաց սուրբ կասին,
Թէ՝ Առըն տաց ըզքեզ ըստ կամաց քոյին,
Եւ ինչք, և ստացուածք իմ ընդ քեզ լիցին,
Եւ ես երթայց ի վանք մի յանապատին:
Յայնժամ պատասխանեալ բանից ծընօղին
Ողջախոհ սուրբ տըղայն և իմաստիւք լին.
— Կեցուցանել կամիս ըզհոգի քոյին
Եւ զիմս կորուսանել թուլութեամբ քուին:
Կամիս դու վայելել ի յանճառ բարին,
Անանց կենօք հըրճուիլ ի փառս արարչին,
Որպէս որ խոստացաւ յԱւետարանին,
Եւ զիս միայն զըրկես. այդ անհընարին:
Ասէ Ներգինէոս, հայրըն սուրբ կասին.
— Ապա զի՜նչ արարից վասըն քո անէին:
Ասէ.— Տար զիս ընդ քեզ ի յանապատին,
Յոր վայր և երթիցես, գամ ըզհետ քոյին: