Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Ազդեցին հօր վանացն՝ զմեռանիլ նորին.
Ասաց թէ՝ Անարժան եմուտ տաճարին,
Վասն այն պատահասեալ մեռաւ փութովին:
Եւ հայրըն հրամայեաց, հանեալ թաղէին,
Գնացեալ ըստ օրինին զնա սրստանէին,
Որպէս կրօնաւորաց օրէնն ըստ կարգին,
Եւ ի զըսպելն ըզնա տեսին՝ զի էր կին:
Ահիւ ասյուշ մնացեալ և զարմանալին,
Դառըն հեծեծանօք յոյժ հառաչէին
Եւ գնացեալ ողբով առ հայրն ասէին.
— Մեղար դու աստուծոյ, փորձանք քեզ հասին,
Ընկեցեր և ըզմեզ ի մեղըս քոյին:
Հայրըն զահի հարեալ և ասաց նոցին.
— Զի՞ է, ընդէ՞ր, որդեակք, ողբայք տըրտմագին:
Ապա նոքա ասեն՝ Մարինոսն է կին:
Եւ հայրըն զարհարեալ յարուցեալ գնացին,
Անկալ ի վրա ոտիցն՝ նուաղէր հոգին,
Կոծէր գանձն և փետէր զմօրասն ընդ հերին
Եւ հարկանէր զգըլուխն ի քար ւ ի գետին:
Եւ գիրկս արկեալ զոտից սըրբուհոյ կասին
Եւ ասէր՝ Թաղեցէք և զիս ընդ սըմին,
Զի զինչ, որ անցուցի ես ի յանձ սորին,
Նա թողութեան չեմ ես արժանի բնաւին:
Բազում կրօնաւորք ի թաղումն եկին
Աղախնոյն Քրիստոսի սուրբ ճըգնաւորին:
Մինչդեռ հայրըն կոծէր ի վրա դագաղին,
Եւ Մարինոս կանգնեաց ըզգլուխն ինքնին,
Կալեալ և համբուրեաց զհօրն աջոյ ձեռին,
Իւրովի դարձեալ եդ ըզգլուխն ի մահճին: