Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասաց հայրն ոչ թաղել ըզերանելին,
Մինչ որ պանդոկապանն յըղեալ կոչեցին
Եւ ցուցին զՄարինոս ասելով նորին,
Թէ՝ ճանաչե՞ս ըզդա: Նա ասաց նորին.
— Այո՛, թողու աստուած զյանցանս իւր գործին,
Զոր մեղաւ յիմ զաւակն ի մէջ պանդոկին:
Եւ հայրըն հրամայեաց պանդոկապետին.
— Վերացոք ըզօձիսն և տե՛ս ըզըստին:
Եւ բացեալ նա ետես ըզնա, զի էր կին,
Ապշեալ յիմարեցաւ, անկաւ ի տեղին:
Եւ յարուցեալ կոծէր զինքըն խըստագին,
Վայ և եղուկ ասէր նա ինքն իւր անձին.
Եւ յետ լալոյն-կոծոյն տարեալ թաղեցին,
Երգօք հոգևորօք զնա ամփոփեցին:
Իսկ յետ երից աւուրց կատարման կուսին
Դուստրըն այսահարի պանդոկապանին,
Եւ ցըտեալ՝ ատամամբքն ուտէր զիւր մարմին
Եւ եկեալ հերարձակ ի սուրբ տապանին
Յայտնի խոստովանի ըզզրպարտանս նորին.
Ասաց և ըզնընջելն ընդ զօրականին,
Զանմեղ օթագայիլն ըզՄարինոսին.
Բըժըշկեցաւ իսկոյն ի յախտէ չարին:
Իսկ սուրբ տըղայն ընտրեալ և առաքինին՝
Սըրապիոն մանուկն, ի վանքըն սնանի.
Կրօնաւոր եղեալ ընտիր ւ անուանի,
Մինչ հայր և առաջնորդ վանացըն կարգի:

Ի թվականին հայոց ինըն հարիւրի
Կ և Ե տարի ւ ի նմայ աւելի