Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Գնացեալ առ ամիրայն չարախօսեցին.
Եկեալ՝ զԱստուածատուրն յատեան կոչեցին
Չարագործ պըղծասէրքն և որդիք ժանտին,
Նըման եբրայական տիրասպան գընդին:

Ասեն. «Դու՝ մուսուլման յազգէ Մահմետին,
Ի բաց թող ըզՔրիստոս և զհաւատ նորին,
Թէ ոչ՝ տանջենք ըզքեզ սաստիկ ւ ահագին»:
Ասաց. «Ես ոչ փոխեմ զլոյս ընդ խաւարին»:

Ետուր նա համարձակ ըզպատասխանին,
Թէ՝ «Քրիստոս է աստուած ւ ես ծառայ նորին,
Ինձ ուրանալ զՔրիստոս է անհընարին
Եւ կամ հընազանդել ձեր փեղամպարին:

Պատրաստ եմ մեռանել վասն անուան նորին,
Այնմ, որ եբարձ ըզփուշ մեր պատուհասին,
էարբ նա ըզքացախ խառնեալ ընդ լեղին,
Եհեղ զարիւնն իւր սուրբ ի քառաթևին»:

Բազում թախանձանօք զնա աղաչէին
Քաղցրութեամբ խօսելով, և ոչ կարացին.
Կապեցին զձեռս ի յետս և հարկանէին,
Տանէր նա խընդությամբ տանջանաց նոցին:

Յաւուրս ձըմերայնոյ զնա մերկացուցին,
Բերեալ գետն ի ներքոյ սառին անցուցին,
Որպէս սուրբ քառասունքն ի Սեբաստիին,
Անցաւ ընդ հուր և ջուր ըստ երգոյ Դաւթին: