Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Ապա ի թիկնամէջըն հուր վառեցին,
Հըրով ըզհոդաթափն ի յոտն ագուցին,
Սըրով զբոլոր մարմինըն ծակոտէին
Եւ կայծակէս նս հըրոյ ի յերկու ձեռին:

Ոչինչ նա համարէր զկսկիծն ահագին,
Սիրով էր նա վառեալ ի յոյսըն վերին.
Արիաբար եկաց դէմ Բելիարին,
Եղև նա պատարագ հօրն երկնաւորին:

Բերեալ ըզբարեյաղթ վըկայն Քրիստոսի
Ետուն գնա ի մօլլան, զի օրէնք ասցի.
Ասեն՝ Մանկութիւն է դորա փոխելի,
Դառնայ ի Քրիստոսէ սա վաղվաղակի:

Մօլլա գֆթ բա փսար. «Ա՜ սէիտզատայ,
Մաքուն գումըռահի, բամիան պիայ»[1]:
Ասաց թէ՝ Իմ աստուածն ըստոյգ է՝ Յիսայ,
Չի՛ չար ու չի՛ թատպիր, քի շաւամ ճուդայ[2]:

Մօլլա գֆթ քի. «Պիալ պըշաւ մուսուլման
Պըխաւան թու փէշի մա քըթապ ու ղուռան»[3]:
Ասաց թե՝ Սընոտի է քոյդ և ունայն,
Պէմաստի մաքուն, ճըհել ու նատան[4]:

  1. Մոլլան ասաց աղային. «Ո՛վ սեիդի որդի,
    Մի մոլորվիր, մեջտեղ արի» (պարսկ.):
  2. Ի՜նչ ճար, ի՜նչ հնար, թե կբաժանվեմ (պ.):
  3. Մոլլան ասաց, թե «Արի դարձիր մասուլման,
    Կարդա դու մեզ մոտ գիրք ու դարան» (պ.):
  4. Անմտություն մի արա, ո՜վ հիմար ու տգետ (պ.):