Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մօլլա տէտի. «Օլ կիլ փեղամպարայ եար,
Կավուրլարուն տինի կօնկուլտան չըխար»[1].
— Ի քեզ սաստէ Յիսուս, մէնտան իսրա[ր] վար,
Սալիպ մէ փարըստամ, մաճնուն պէխապար[2]:

Սովով և ծարաւով յոլով տանջեցան,
Ի հուր և ի ջուր ըզնա անցուցանէին.
Ամիսս ութ անխնայ զնա չարաչարեցին,
Շարժել ի հաւատոցն զնա ոչ կարացին:

Եկեալ ժողովեցան չարքն ի միասին,
Պատեալ շուրջանակի և քարկոծէին,
Քան զշուն և ըզգազան զնա գիշատէին,
էառ զվախճան անդէն ի յասպարիսին:

Ամաց էր տասն և ութ վըկայս գովելի,
Որ վկայեաց անուան տեառն Յիսուսի,
էր թիւն ինն հարիւր վաթսուն և ութի
Յորժամ Աստուածատուրըն նահատակի:

Առ մեծ րաբունապետն ճառս այս յարմարի,
Որ և անուն նորա Գրիգոր յորջորջի.
Սորին սպասաւորէ և աշակերտի՝
Գրիգորիս, մականունս է Աղթամարցի:

  1. Մոլլան ասաց. «Արի մարգարէին բարեկամ դարձիր,
    Անհավատների կրոնը սրտիցդ հանիր» (թուրք.):
  2. Ես պնդում եմ,
    Խաչ եմ պաշտում, ով անտեղակ խենթ (թ., պ.):