Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4


ՏԱՂ ԱՍՏՈԻԱԾԱՏՈԻՐ ԽԱԹԱՅԵՑԻՈՅՆ


Ըստ (անուան երգողին ի Գրիգորիս Կաթողիկոսէ)


Աղթամարցոյ


Գովեմք ըզվըկայն արի,
Զմանուկըն Խաթալեցի,
Եղեւ նահատակ բարի,
Քաղաքըն որ Բաղէշ կոչի:

Րաբունւոյն երկնի ւ երկրի,
Եղեւ նա տուն և տեղի,
Վառեալ սիրովն Յիսուսի,
Ի հուր և ի ջուր տանջի:

Ի փըշոց նոր վարդ վառի,
Արմաւ և շուշան ծաղկի,
Բուրէ հոտ ըսքանչելի,
Լընու ըզքիմս ամենի:

Գունով ակըն գովելի,
Սուտակ, դահանակ, ոսկի,
Եկեալ ի յերկրէ հեռի
Պարգեւս մերս յեկեղեցի: