Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի՞ առնէք դուք ինձ յատապ,
Սիրտս ի սիրու եղեր քապապ.
Ես կու մաշիմ վարդին սապապ,
Իմ հալս առանց իւրն է խարւսԲ.

Գամ իջանեմ վարդենոյն տակ,
Զկանաչ տերևն առնեմ ինձ յարկ.
Ի սըրտիս մէջըն կայ կըրակ,
Թըռչիմ և գամ երագ-երաԳ.

Ի քեզ նայիմ աչօք անթարթ՝
Նա փարատի զինչ կայ հասրաթ,
Գեղեցկութիւն դրախտին և զարդ,
Կարօտ են քեզ ամենայն մարԴ:

Վարդըն կասէ՝ Պլպուլ, երգէ
Քաղցըր ձայնիւ եղանակէ.
Ով որ ըզքո ձայնըդ լսէ,
Նա հիանայ, զմեզ երանԵ.

Ով նենգութեամբ առնէ քեզ նազ,
Թող իւր աւուրքն դառնա նըւազ.
Ամրի թուրայ պաշաթ դըրազ,
Պլպուլ, բըքաւ թու բա աւաԶ[1]:

  1. Քո կյանքը թող լինի երկար,
    Սոխակ, խոսիր դու երգով (պ.):