Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Մուրղան քըֆտայնդ. ա՛յ պլպուլէ[1],
Քանի՞ կանչես, մէկ պահ լըռէ.
Ասաց թէ՝ Սէրըն կու նեղէ,
Որ վրայ վարդին աշըղ եղէ:
Սիրտըս չկայ հետ իւրըն հերթ,
Քանի խոցէք ւ ասէք թէ՝ Ե՛րթ.
Հողմն շարժէ ըզվարդին թերթ,
Նա ի դողման դառնայ իմ լերԹ:
Այլ չի մընաց բնաւ յիս ուժ,
Երբ հեռանամ, նա չունիմ ժուժ,
Ինձ օր մահու լինի և գուժ,
Հոտըն վարդին է սըրտիս բուԺ:
Զօրըն կենամ յերերմընի.
Քունս է հատեր ի գիշերի,
Աղաղակեմ արտասուալի,
Յայգուս չերթամ ես այլ տեղԻ:
Ըռանկ վարդին որպէս ըզլալ,
Տեսաւ պլպալն եղաւ պէհալ.
Անմահութեան հոտըն բուրեալ,
Նա ի սիրուն եղև արբեաԼ:
Վարդըն տեսաւ զպլպուլն ուրախ,
Որ ձայն կածէր ինքըն անահ.
Ծիծաղեցաւ վարդըն մէկ պահ,
Պայծառացաւ տիպըն քան զջաԽ:
|
|
- ↑ Հավքերն ասացին, ո՛վ սոխակ (պ.):