Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարդըն կարմիր գունով վառած
Նա շահ պլպուլըն ձայն էած,
Հոտոյն եղև խև ու հարբած.
Վարդի տեսուն էր կարօտաԾ:

Պլպուլն ասաց՝ Ես եմ առակ,
Թոչունքն կառնեն ըզիս կատակ,
Վարդըն չնայիր ի յինքն յերակ,
Նա ի յաչացս ելաւ վտաԿ:

Զօրն ի ճըղոյն լինիմ ի կախ
Եւ միշտ դիտեմ զվարդին ըռահ,
Զով որ տեսնամ՝ նա ինձ է մահ,
Զվարդըն քաղեն տանին անշաՀ:

Վարդն է զգեցեալ գունով հանդերձ,
Ուրախանամ, որ լինիմ մերձ.
Կասէ՝ Սիրով դու առ իս դարձ,
Ջահն և զերկիւղն ի յիսնէ բարՁ:

Կասէ՝ Մի առներ դու ինձ հետ խաղ,
Ես եմ կարմիր որաղ-որաղ,
Ցօղն իջանէ լամպէ պաղ-պաղ
Վերայ վրանիս իմոյ խաղաՂ:

Վարդըն կասէ. Ձայնըդ քաղցր ած,
Յիրիկվընէ ես եմ հարբած,
Ծաղկանցն ամէն եմ սար ու թաճ՝
Պայծառ գունով լուսաճաճանՃ: