Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Աստուածատուր Մեծոփեցի
Յինէն խնդրեաց, և ես գրեցի.
Դուք ասացէք սըրտով ի լի,
Ինձ և նորա՝ տէր ողորմի:
Թըւին հայոց ինն հարիւր
Եւթանսւսուն ւ երկու այլ իւր
Հագարացիք օրինօք թիւր
Զազգըս խանձեն որպէս ըզհուր:


6


ԳԱՆՁ ՈԻՌԸՆԿԱՐՈԻ ՍՈԻՐԲ ՆՇԱՆԻՆ


Ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարցւոյ


Գերակատար աստուած համայնի,
Տէր արարիչ երկնի և երկրի.
Որդին ծընունդ, բըխումն է հոգի,
Հարթ հաւասար անձինք եռակի:
Մի քան զմի յառաջ ոչ ասի,
Ոչ մին պահի կամ քըթթել կամի.
Թէպէտ անձինք յատուկ քարոզի,
Բայց բընութեամբ անբաժանելի:
Զի հայրն է լոյս, լուսոյն լոյս որդի,
Եւ փառակից ճշմարիտ հոգի:
Ծնունդ է հօր միածին որդի,
Չէ արարած ըստ Արիոսի:
Հոգին աստուած է միշտ կենդանի,
Անհատաբար ի հօրէ բըխի.
Քանիւ ստեղծեաց զբանակքն անմահի.