Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ

16-րդ դարի բանաստեղծ Գրիգորիս Աղթամարցու կենսագրական տվյալները խիստ սուղ են, մեծ մասամբ իր բանաստեղծություններից քաղված: Նա սերում Է Արծրունյաց թագավորական տոհմից, Սմբատ թագավորի թոռն Է և կաթողիկոսական գավազանի ժառանգական կրողը:

Իհարկե, 16-րդ դարում «թագաւորական տուն» և «թագավոր» հորջորջումներն այլևս չեն ունեցել այն նշանակությունը, ինչ առաջներում: Դա ավելի ժողովրդի մեջ հայերի «անկախության» երազանքներին բավարարություն տվող բարոյական միավոր էր, քան՝ պետական-պաշտոնական ուժ:

Դեռևս Գրիգոր Րաբունուն աշակերտելու տարիներին գրված բանաստեղծության մեջ նա նշում էր.

Ի թուականին հայոց ինն հարիւրի
Վաթսուն և հինգ տարի ւ ի նմայ աւելի (1516 թ.)
Ես՝ Գրիգորիս նուաստ Աղթամարցի
Ապիկարս տեսուչ և անհիշելի...

«Տեսուչ» եպիսկոպոս է նշանակում, այդպես էլ անվանվում են եպիսկոպոսները Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականում», բայց ըստ հայագետ Ներսես Ակինյանի՝ այդ Գրիգորիս Աղթամարցու համեստ ակնարկն էր իր կաթողիկոս