Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ դուր, ոչ դադար առնում,
Այլ շրջիմ ես թափառական,
Ոչ ունկն տեղ’մ ես դարան
Կամ աւուր մ երկու ապաստան:

Գրիգորի՛ս, ճարակ արա
Եւ զմեղաց աղտն ի քէն լուա.
է՞ր անհոգ ի քուն կենաս
Յանցաւոր աշխարհիս վերայ:

Ահա օր մահուն կուգայ
Գի՛տ բժկշկ և ճար քեզ արա,
Յէգուց հրաւիրակըն գայ
Եւ ասէ քեզ՝ Աստի գնա՛:


9


Ի ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ


Գանգատ առնեմ սիրով քեզ,
Թէ միտ դընես ու լըսես,
Զծառայս քո անտես չառնես,
Զխորհուրդ սըրտիս յայտնեմ քեզ:

Րաբունաբար խըրատես,
Զյիմարս ի յիմաստ ածես,
Զցրուեալս դարձեալ ժողովես
Թևօքըդ քո ամփոփես: