Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

լինելու մասին: Եվ իրոք, ձեռագրական տվյալները ճշգրտում են նրա կաթողիկոսական գահ բարձրանալու տարեթիվը՝ որ է 1512 թվականը: Այդ փաստը հիշատակվում է նրա բանաստեղծությունների վերնագրերում «Ի Գրիգորիս Աղթամարցի կաթողիկոսէ ասացեալ», «Տաղ Աստուածատուր Խաթայեցուն ի Գրիգորիս կաթողիկոսէ ասացեայ» կամ «Ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարոյ ըստ անունն երգողին» և այլն: Երկերի ստեղծման առանձին տարեթվեր են պահպանված բուն ստեղծագործությունների վերջում: Օրինակ՝

Թըւին հայոց ինն հարիւր,
Եւթանասուն ւ երկու այլ իւր (972—551=1523):

Բանաստեղծությունների մեջ պահպանված այս թվականներով որոշակի է դառնում Գրիգորիս Աղթամարցու ապրած ժամանակաջրջանը՝ 16-րդ դարի առաջին կես: Նրա կենսագրության վերջին տվյալը վերաբերում է 1544 թվականին, երբ նա դեռևս կաթողիկոս է հիշվում: Թե դրանից հետո քանի՞ տարի է նա ապրեր ձեռագրերը ոչինչ չեն ասում:

Իր ապրած ժամանակաջրջանի՝ թուրք-օսմանյան ասպատակությունների, ավերածությունների ու շահատակությունների մասին բանաստեղծն ինքը շատ հակիրճ գրել է.

Հագարացիք օրինօք թիւր,
Ջազգս խանձեն որպէս ըզհուր...

Սա նշանակում է, թե օտար տիրակալներն իրենց թձուր (ոչ քրիստոնյա) օրէնքներով մեր ազգը հրի են մատնել, խտացնելով այն իրադրության պատկերը, որ մանրամասն ու հավաստի նկարագրում են ձեռագիր հիշատակարաններն ու պատմագրական հուշարձանները: Եթե սրան ավելացնենք