Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Րոպէից մատամբըք կառափ,
Րամեալ ի մի գումար և յափ,
աւկերտողին յորձան ի քափ,
Րաբուն վերնոցն ես դու անխաՓ:

Իսկ գըրեցաւ բանքս ի քարտի
Յազգիս թըւոյ, որ ըստ հայի,
Յինըն հարիւր եւթանասնի
Երեք ընդ նա այլ շաղկապէ:

Սուրբ և մաքուր հայր պատուական,
Ազգի պարծանք և աննըման,
Յոյժ փափաքիմ քո սուրբ տեսլեան,
Քո անառակ որդիս անբաՆ:

Երգեմ ձայնիւըս նըւաղէ,
Մոլորական եմ ի տանէ,
Գրիգորիսէ սա գըրեալ է,
Ի թափառնիկ ոմն աղքատէ:


12


ՏԱՂ ԱՍՏՈԻԱԾԱԾՆԻՆ ՅԱՂԹԱՄԱՐՑԻ


ԳՐԻԳՈՐԻՍԷ ԱՍԱՑԵԱԼ


Անեղին տաճար,
Բանին բարերար,
Գերագոյն գովեալ, տիրամայր,
Դու յամէն լեզուէ: