Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

նաև ժողովրդի ուսերին ծանրացած հարկային լուծն ու կրոնական հալածանքները, ապա պարզ կլինի հայ ժողովրդի վիճակը Գրիգորիս Աղթամարցու ապրած ժամանակաշրջանում: Նույնպիսի փոքրիկ, բայց դիպակ արտահայտություններ ենք գտնում նրա բանաստեդծություններում իր հետագա տարիների աստանդական կյանքի, բեկված սրտի ու հոգեկան տառապանքների մասին:

Երգեմ ձայնիւս նըւաղէ,
Մոլորական եմ ի տանէ,—

գրել է ընկերոջը՝ Հովսեփ Աղթամարցի նկարչին ուղղված իր նամակ-բանաստեղծությունում: Իսկ ուսուցչին՝ Գրիգոր Րաբունուն, ձռնված տաղում բացվում է ավելի:

Որպէս զջուր գնամ ես,
Ի տեղ դադար չառնեմ ես,
Ղարիպ կենօք շրջիմ ես,
Կեանքս է հարամ, թէ գիտես:

Եվ իրոք, նրա ձեռագրերը մեզ տանում են դեպի Աղթամար, Մեծոփ, Արճեշ, Ուռնկար, Վարագ վանքերը, ուր «թափառնիկ» կյանքով տարբեր վայրերում ծվարած բանաստեղծ- կաթողիկոսը մատյաններ է արտադրում, ձեռագրեր նկարազարդում: Ձեռագրերում պահպանված են Աղեքսանդր Մակեդոնացու կյանքի նկարազարդված պատմության օրինակներ, որոնք հաստատապես Գրիգորիս Աղթամարցու գրչին են պատկանում. այդ նշված է կամ նկարների կողքին կամ գրքերի հիշատակարաններում:

Բայց ամենից ավելի Աղթամարցին բանաստեղծում է՝ երդում սեր ու խաղաղություն, գարուն ու բնություն, աստվա-