Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Իբըր խընձոր մի ի ճըղի,
Գունագեղեալ ազգի ազգի,
Տերևապատ քօղեալ ծածկի,
Հոտն ի նմանէ արտաբուրի:

Գունով ես դու պըտուղ բարի,
Ծառ քո ի դրախտն որ յԱդենի,
Ադենն է մերս եկեղեցի,
Որ ի հոգւոյն առոգանի:

Որակն աճումըն հասակի,
Որ յենթակայն տեղակալի,
Տերևն է զգեստ պատմուճանի,
Պատշաճաւոր ըստ կըրօնի:

Րաբո՛ւն, համբաւ գործոյդ բարի,
Որ ոչ թաքչի ընդ գըրուանի,
Կամ հոտ անոյշ ըստ Պաւղոսի,
Բուրեալ ի փառըս Քրիստոսի:

Իսկ մուտն ի քեզ մահկանացուի,
Որ և երկուքըն շաղկապի,
Անտի և ելն է անմահի,
Լուծեալ կապիմք անլուծելի:

Սիրով քո սիրտս իմ տոչորի,
Նուաղեալ մարմինս այլագունի,
Կամ տարակոյս յայսմ աշխարհի,
Ծըփամ յալիս մեղաց ծովի: