Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

17


ՆՈՐԻՆ


ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՍԱՑԵԱԼ


Դու ես յԱդ նայ դրախտէն,
Զոր տընկեալ աջն անեղական,
Կենաց ծառ ծաղկեալ ես դու.
Վարսաւոր սրովբէն պահապան:

Անծուր և անծեր ես դու,
Անթարշամ ես ւ անապական,
Թըմրեալ արբեցայ յոգի,
Զի բուրես հոտ անմահութեան:

Հոտ քո է անճառ ծաղկանց,
Ճառագայթ ես արեգական,
Առ իս տեսանեմ ըզքեզ,
Նա ծաղկկմ որպէս ըզշուշան:

Ի սէր քո վառէմ անշէջ,
Նըւաղիմ առ քոյդ տեսութեան,
Պասքեալ ծարաւիմ հոգով
Սոսկալի և յոյժ հրաշազան:

Արարած ես արարչին,
Հըրանիւթքն են քեզ պահապան.
Օրհնեալ արարիչըն քո,
Սքանչելի պատկեր տիրական: