Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Նարինջի ծաղիկ, կալիսի տերև,
Դու վարսաւորեալ յարմաւենոյ ձև,
Փայլըս փայլի տաս սիրամարգու թև,
Խնդութեան տեղիք, աչացըս լոյս քև:

Հոտըդ քո բուրէ վարդ ու շուշանի,
Մաշկ և մանուշակ, հովիտ ծաղկալի,
Նարգիզ, նոնոֆար, բըլուր կընդըրկի,
Ամենայն մըտաց ես ախորժելի:

Դու սքանչելագործ քան զօրաւոր խաչ,
Ահաւոր տեսլեամբ քան ըզկարի քաջ,
Ելանես, գընաս, և լինիմ յառաջ,
Կամ խօսիր ընդ իս, կամ նստիր ի յաջ:

Գիշեր ու ցորեկ եմ ես երերան,
Ոչ կենամ ի դուրս ւ ոչ օթիմ ի տուն,
Սահրա մէգարդամ համչու Մաջընուն,
Իմռօզամ Ֆըրհատ, դիլի ման փուռ խուն[1]:

Զարկած ի վերէդ քեզ կանաչ վըրան,
Բազմիս ահաւոր, ւ ես քեզ յանդիման,
Շօխշանգ շաքարի, ըռու արդաւան,
է՜ լ(ա)պ աղիղի ու դուռի դանդան[2]:

  1. Թափառում եմ անապատում հանց Մեջնուն,
    Այսօր Ֆարհատն եմ, սիրտս լի արյուն (պ.):
  2. Շողշողուն շաքար ես, կարմրադեմ (ես),
    Ո՜վ սարդիոն շրթունք ու մարգարտե ատամ (պ.):