Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրտըս փափագի և կայ ի դողման,
Աչերս է կարօտ տեսոյդ աննըման,
Սէ ըռուզ բուդիմ փէշի թու մեհման,
Մառանջ, մէրաւամ, սարվարի խուբան[1]:

Զիարդ բաժանիմ ի քէն կենդանի,
Առանց քո տեսուդ շունչըս կու քաղի,
Չուն թարկ բըդահամ, գուլի խօշբուի,
Գար բինամ՝ հազար ջաւր ու սըթամի[2]:

Աւրհնութիւն փըրկչին ի քեզ իջանի,
Կամօքն աստուածային կենաս կենդանի,
Գունդըք չար այսոցն ի քէն հալածի,
Զերդ ըզարեգակն փայլես ի յերկրի:

է՞ր ունայնաբանես, Աղթամարցի,
Այս կեանքս անցաւոր է՝ քեզ յուշ լիցի,
Այժմ յօժարութեամբ ես մեղաց գերի,
Բայց յետոյ լինիս ողորմ ու լալի:

  1. Երէք op քեզ մոտ հյուր էի,
    Մի տխրիր, գնում եմ, գեղեցկուհիների գլխավոր (պ.):
  2. Երբ թողնեմ (քեզ), վարդ ես բուրավետ,
    Թէ տեսնեմ՝ հազար բռնություն ու դաժանություն ես (պ.):