Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Իմ սիւն ի սրտի ւ իմ ուրախութիւն,
Իմ շունչ ու հոգի ւ իմ կենդանութիւն,
Աչացս առաջի ես քուն ւ ի յարթուն,
Տուշմանի թուրայ շաւադ ճիկարխուն[1]:

Նորաբոյս ծաղիկ և տունկ նշենի,
Երեսդ է պայծառ քան ըզթերթ վարդի,
է՜ ամպարֆըշան հուրի ու փարի[2],
ՋՀինդ ու զԽորասան քո մէկ տեսդ արժի:

Շրթունքդ է շաքար, խօսանքըդ ղանտ է,
Լեզուդ ի բերանդ անգին ճօհար է,
Համասփիւռ ծաղկի հոտ ի քէն բուրէ,
Չէ քեզ օրինակ, քոյդ այլ փարթամ է:

Ուներդ է քաման, թարթափդ է քո թիր,
Ջանգ աստ, ու լաշքար մէքունի թատպիր[3],
Թըրով ու սրով շատ ոք խոցեցիր,
Զե՜հ հուքմ ու հրաման, զեհէ՜ սախթադիլ[4]:

Առիւծ ի շամբի բազկօք զօրաւոր,
Ամէն կենդանեաց ես դու թագաւոր,
Երբ աղաղակես ձայնիւդ ահաւոր,
Սարսափեն, դողան երէքըդ բոլոր:

  1. Թող քո թշնամու սիրտը արյունուովի (պ.)։
  2. Ո՜վ համպարաբուխ հոտի ու փերի (պ.):
  3. Պատերազմ է, ու բանակ ես պատրաստում (պ.):
  4. Ի՜նչ ուժ ու հրաման, ի՜նչ դաժանութիւն (պ.)։