Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Կարմիր-սպիտակ խնձոր անտառին,
Ծըրար ըստաշխից և իւղ մեծագին,
Վազելով գնաս ի վերայ լերին՝
Նըման այծեմանց և որթաց եղին:

Բերկրութեան բաժակ և սափ հայաթ,
Ես եմ ծարաւեալ, արբո՛ ինձ մին կաթ,
Պըթէ փիալէ ու շիրին շարպաթ,
Մուրդա զընդա քուն, դարի քարամաթ[1]:

Քան ըզքաջ արծիւ բարձրագնաց ես,
Գեղեցիկ բազայ, լատիֆ ու թառ ես,
Փայլուն սիրամարգ ոսկեփետուր ես,
Քաղցրաձայն կաքաւ մըրղի սահար ես:

Սուրաթդ է սադաֆ մւսրգարտաքրտունք,
է՜ փուստայ տըհան[2] ու բարակ շրթունք,
Սուտակ, դահանակ ու շարեալ ակունք,
Բիւրեղ քանդակեալ մատունք ւ ատամունք:

Քան զգարնանային ամպ քաղցրահոսան
Վայելուչ գունով զերդ ըզծիածան,
Հողմով տարբերի քո հերըդ դեղձան,
Երբ որ ելանես սահրայ ի սէյրան:

Կիւղարի, նոճի, կանաչ ձիթենի,
Նարինջ ու թուրինջ, տունկ պալասանի,

  1. Տուր (ինձ) փիալե ու քաղցր օշարակ,
    Կյանք տուր մեռյալին, ով հրաշագործ (պ.):
  2. Ո՜վ պիստակաբերան... (պ.):