Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Տօսախ, սինաբար, շմշատ ու տուբի,
Միշտ կանաչ կենաս քան զնշդարենի:

Զօրըն կու մաշիմ ի հոգս ւ ի ղուսայ,
Վախեմ թէ լինիմ ի քեզնէ ճուտա,
Կամ զիս մոռանաս ու տաս ինձ ճազայ
Պութիմ խիրաթմանդ, քարդի դիւանայ[1]:

Նոր գարուն եղև և նոր առաւօտ,
Նօ պուլպող ամատ, ղումրի ու հօտհօտ[2],
Նոր ձայն արձակեց, նոր նստաւ ի մօտ,
Նօ կող ու սամպուլ ես էի կարոտ:

Հեռացաւ գընաց յինէն տրտմութիւն,
Եկն եհաս այսօր ինձ ուրախութիւն,
Այլ փափագ չունիմ, իմ փափագըն դուն,
Քաղի լոյս աչացըն քո թշնամուն:

Քեզ միշտ հովանի բանըն հայրական,
Միքայէլ հրեշտակըն քեզ պահապան,
Յաշխարհըս կենաս անփորձ ւ անսասան,
Անմեղ, անարատ և անապական:

Ա՛յ Աղթամարցի՝ ղու ծառայ մեղաց,
Աւուրքըդ գընաց ահա ի ձեռաց,
Զգաստացիր հիմիկ և կաց ի յոտաց,
Լալով աղաչէ զՔրիստոս աստուած:

  1. Իմաստուն էինք, դարձրիր խելագար (պ.)։
  2. Նոր սոխակ եկավ, տատրակ ու հոպոպ (պ.):