Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Ես եմ քեզ խընդրող և վաճառական,
Ի բազում մըտաց ծածուկ ւ անկուման:

Նայեաց մէկ ընդ իս աչօքըդ մէստան,
Կամ քաղցրիկ խօսիր կամ տուը պատասխան,
Ճիկարում քէպապ, կօզում եաշի ղան,
Կէճայ ու կունտուղ ղըլարըմ ֆըդան[1]:

Սըբհ ու սահարսան, ուզուն նուր ու նար.
Թօքար աղզընտան նօպաթ ու շաքար[2],
Յով ոը դու նայիս և առնես նատար
Լինի քան ըզմոմ՝ պողպատ է թէ քար:

Սիրով լափեցիր ւ արիր զսիրտըս խոց,
Կու տապիմ ւ այրիմ որպէս ի հընոց.
Սըրտէս կու թափի յոլով հուր ու բոց,
Զայդ աստուածագիծ պատկերդ քո ինձ ցոյց:

Քո մէջքդ է բարակ քան գուռի վարոց,
Սպիտակ ատամունք՝ մարգարտէ շարոց,
Դու քաղցրատեսիլ և պըտուղ ծառոց,
Յայդ շիրին լեզուէդ տուր երկու զըրոյց:

Քան զշամբ եղեգան ելեր ես շիտակ,
Ուներդ է կամար որպէս զաղեղնակ.

  1. Սիրտն իմ այրված, արցունքս է հոսում,
    Գիշեր ու ցերեկ ողբում եմ ես (թ.)։
  2. Առավոտ ու այգաբաց ես, դեմքդ հուրհրան.
    Թափվում է բերանիցդ նաբաթ ու շաքար (թ.)։