Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գանգատ առնեմ սիրով քեզ,
Թէ միտ դնես ա լըսես,
Զծառայս քո անտես չառնես,
Զխորհուրդ սըրտիս յայտնեմ քեզ:

Րաբունաբար խրատես,
Զյիմարս ի յիմաստ ածես,
Զցրուեալս դարձեալ ժողովես,
Թևօքդ քո ամփոփես:

Ո՞ւմ է ուղղված զգացմունքը. կնոջ, ուսուցչի՞ն, ընկերո՞ջը: Որոշ դեպքերում դա մոտավորապես որոշակիանում է կա՛մ ակրոստիքոսով, կամ վերնագրով, կա՛մ էլ բանաստեղծության մեջ՝ կոչական դիմումով: Իսկ որոշ դեպքերում, ինչպես օրինակ «Ծաղկունքն ասեն՝ Հերիք արա» տաղում վարդի ու բլբուլի սյուժետային պատմության մեջ բանաստեղծի ենթատեքստը մնում է անորոշ ու մշուշապատ:

Թվում է, թե դա որոշակի սիրավէպ է: Սակայն տաղի սիրային ընդհանուր տրամադրության մեջ բացառված չէ տեսնելու նաև հայրենիքից քշված ու վտարանդի բանաստեղծի կսկիծը:

Այս դեպքում բլբուլը հեղինակ պիտի դիտել, իսկ վարդը՝ Հայրենիք: Ուր էլ ապաստանել է բլբուլը, կսկծացել է նրա հոգին և տեղից տեղ թափառելով հանգիստ չի գտել:

Տաղի հայրենաբաղձության մի կռվան կարող է ծառայել նրա կտրուկ վերջաբան երկտողը՝ երկիրը «հագարացոց» ձեռքին խանձված լինելու մասին: Եթե նույնիսկ «Ծաղկունքն ասեն՝ Հերիք արա» տաղում Գրիգորիս Աղթամարցին չի այլաբանել հայրենիքն ու նրա նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը, այլ մարդկային սիրո պատմությունն է արել, ապա, միևնույն է, դրանով նա ստեղծել է մի երազային բնաշխարհ,