Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Պ. Տ. Գ. — Տիգրանակերտ. — Կը խնդրեմ, որ առաջին թղթատարով ղրկել հաճիք։

Առ պարոն Խ. է. — Նիկոմիդիա. — Կը հուսամ, որ այս շաբթու երկուքը մեկտեղ անպատճառ կընդունիմ։

Առ պարոն Ա. Գ. — Ղալաթիա, — Այսօր չեմ կրնար ձեր խընդիրքը կատարել. բաժանորդներեն ստակ հավաքվելուն պես պիտի գամ զձեզ տեսնելու։

Առ տիկին Ճ․ — Պեշիքթաշ — Քանի մը հիվանդներեն նամակներ կընդունիմ, որոնք կը հայտնեն, թե հիվանդություննին անցեր է և թե աշխատ չառնեք զիրենք երթալ տեսնելու, եթե այդ թաղեն հեռանալու ըլլաք՝ շատ աղեկ կընեք։

Առ Ք. Ղ․— Սկյուտար. — Վաղը անպատճառ Վալաթիա օճախը¹ երթաս, դուրսեն վարդապետ մը եկեր է, ընկերությամբ պիտի կթեք եղեր։


Առ բարեկամ ծանոթ. — Ձեր կողմեն ղրկված վեց մանեթն շնորհակալությամբ ընկալա։

Առ պարոն Գ․ Թ․ — Մսավաճառիդ պարտք ունենալուդ պատճառավ տունեն դուրս չելնելդ հայտնելով կը խնդրես ինձմե, որ պարոն Ս. Դ.-ին իմացունեմ, որ տունդ գա ու հետդ տեսնվի։ Տեսա պարոն Ս. Դ․-ն ու դրածդ ըսի իրեն, դժբախտաբար ան ալ մսավաճառին առջևեն չկրնար կոր անցնիլ, որ տունդ գա։ Այս հաշվով, մինչև որ այդ մսավաճառը ձեր փողոցեն չհանեք իրարու երես տեսնալիք չունինք։

Առ տիկին Շ. — Անցյալ օր Վալաթիայեն անցած ատեննիդ բուտրայի ու կարմիր պոյայի երկու պզտիկ բաքեթ ձգեր եք գետինը, մեր բարեկամներեն մին զանոնք առեր Թատրոնի գրասենյակը բերեր է. ուզած ատեննիդ կրնաք գալ ու թաքեթներն առնել։

Առ պարոն Հ․ — Եղբայր, դասատվության ասպարեզեն մինչև որ չելնես, հանգիստ կյանք վարելիք չունիս։

Առ օրիորդ Լ. — պարոն Գ․ Ի․ քեզի հետ կարգվելու դիտավորութենեն ետ քաշվելով և հիմա ուրիշի մը հետ սիրահարություն