Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անանկ է նե Լա Թուրքիին հանցանքը հազար անգամ թեթև է Չուխաճյանի հանցանքեն, ինչպես որ Չուխաճյանի խումբն հազար անգամ թեթև է Լա Թուրքիին տպարանեն։


ԹԱՏԵՐԱԿԱՆ

Վարդովյան խմբին անհաշտ թշնամիները հրապարակի վրա զրույց տարածեր են, թե բոլոր դերասանները խումբեն ելեր ու Վարդովյանին քովը արտոնագիր միայն մնացեր է։

Կերևա թե Աստված զանոնք ստեղծած ժամանակն անոնց սիրտը կրանիթ քսեր է, որ Վարդովյանի խումբն այսքան հալածելեն ետքը խիղճ չեն ըներ տակավին ամեն օր նոր սուտեր հնարելով մարդուն շահուն դպչիլ․․․

Եվ սակայն մեկ կողմե ոuրախ ենք, որովհետև թերևս գտնվեին ոմանք, որ տակավին համոզված չըլլային, թե ...չեյանի խումբը¹ միմիայն Վարդովյանի խումբը կործանելու նպատակավ հաստատված է։ Արդ, մեկ կողմե դերասան որսալը, մյուս կողմեն ուրիշի միջոցով Րամազանի քանի մը օր մնացած չորս դերասան խմբեն հանելը², ասոնք ընելեն վերջը հրապարակի վրա մունետիկ հանելը, թե Վարդովյանի խումբը ցրվեցավ, կարծենք առաքինության գործեր չեն և ակներև կը պոռան, թե մենք պիտի ցրենք այդ խումբը։ Ուրախ ենք, ըսինք, որովհետև այդ թշնամիներն վերջապես ինքզինքնին մատնեցին, հասարակությունն ալ տեսավ և համոզվեցավ։

Ուստի, հասարակությունը թող չխաբվի ասոնց տարածած խոսքերեն. Վարդովյանի խմբեն չորս հինգ դերասան ելած է (ամբողջ դերասանաց թիվը 60-ի կը հասնի), բայց անոնց տեղը իսկույն ուրիշներ դրված է, և արդեն Լա Պել էլենը ու Մատամ Անգոյին աղչիկն³ ներկայացուցած ու հանդիսականաց, որ խուռն բազմությամբ կը դիմեն թատրոն, բուռն ծափահարությանց արժանացած է։


ԵՂԻԱԶԱՐՆ ՈԻ ՉՈԻԽԱՃԻՆ

Եղիազարին¹ բախտը բանեցավ,
Կտոր մը ոսկի ընկավ կըտուցը.
Բարձըրկեկ ծառի մը վրա թառեցավ։