Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ օրիորդ Օ. — Պատուհանեն նետած քսակի՛դ պատմությունը իմացա ու խնդալեն ճաթեցա. ամեն տեսած երիտասարդդ սիրականի՞դ կը նմանցունես, աղջի՛կ։ Հաջորդ թերթով քսակիդ գլխուն եկած վերջին դեպքերը քեզի ալ կը պատմեմ։

Առ տիկին Մ. — Մուպաշիրը վաղը տունդ պիտի գա քեզի փնտրելու, պահվտե. չկրնաս պահվտիլ նե՝ մուպաշրին ձեռքը հինգնոց թուղթ մը տուր, կերթա։

Առ պարոն Գ. — Ձմեռվան ածուխդ չկրնալ առնելուդ համար ամեն իրիկուն գինի կը խմես տաքնալու համար, լավ. բայց սենյակը գինիով կը տաքնա՞, կերակուրը գինիով կեփվի՞․..

Առ Ն. Թ․ — Ապրի՜ս, տիկի՜ն, վայելեց ա՜, աղջկանդ համար գտած երիտասարդիդ հետ անցյալ շաբթու կարգված ես..․ Տեր ողորմյա՛, աս ալ լսված բան չէր։

Առ օրիորդ Գ. — Կղզիեն Սկյուտար անցնելեդ վերջը իմացա, որ զիս բամբասել սկսած ես, մի՛, օրիորդ, մի՛, ես բամբասվելու երիտասարդ չեմ, բամբասելու երիտասարդ եմ։

Առ պարոն Գ․ — Աշխարհը քուկդ է, էրիկ կնիկ մեկ խելքին եք... կա՞ ամուսնության մեջ ասկե ավելի երջանկություն մը։

Առ Ն. Մ. — Տիկի՜ն, ոտքդ պագնեմ, կերտանդ այնչափ մի կոտրեր, շատ տգեղ կըլլաս կոր։


Առ պարոն Բ. — Վաթսուն տարու մարդ ես, բայց տակավին խելքդ գլուխդ չէ եկել։ Զգույշ վարվե՛, տիկինդ իմացեր է պեսլեմեին հետ սիրահարություն ընելդ։

Առ. օրիորդ Ս. — Բոլքա խաղացած ատենդ քավալիերեդ քիչ մը հեռու կայնե։

Առ տիկին Հ. — Տիկի՜ն, գլխարկի մը համար էրկանդ հետ կռիվ ընել և զայն ծեծելդ պատվավոր կնկան մը գործ չէ։

Առ պարոն Կ. — Մենք կը կարծեինք, որ ցավերե ընկճյալ ինքզինքդ կամ հորի մեջ, կամ ծովը նետած ըլլաս, մինջդեռ դուն մեկ