Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ օրիորդ Զ․ — Պառկած ատենդ գոնե ձեռնոցներդ հանե՛, ձեռքերուդ տձևությունը գիշեր ատեն ո՞վ պիտի տեսնա։

Առ պարոն է. — Երեկ գիշեր վիսթ խաղացած ատենդ պարոն Տ...ի աոջևեն կամացուկ մը առած քառորդ լիրան տիրոջը տուր։


Առ պարոն Հ. — Առջի գիշեր ընտանիքի մը մեջ ըրած թեթևություններդ այնչափ աչքի զարկին, որ երթալեդ ետքը ամենքն ըսին, թե այս ի՛նչ թեթև տղա է եղեր։

Առ պարոն Ծ. — Վա՜հ, այս անգամ ուզած աղջիկդ ալ չեն տվեր, խե՜ղճ տղա։

Առ օրիորդ Գ. — Սիրականիդ քեզմե պաղելուն մեջ ես ի՞նչ հանցանք ունիմ, որ բոլոր աղջիկներուն քով զիս բամբասելու ելեր ես։

Առ պարոն Դ․ — Հին կոշիկներդ թողուլ և ուրիշին նոր կոշիկները հագնիլ երթալ կարծեմ ազնվականության դեմ է։

Առ տիկին Ս. Գ. — Խաղամոլությունը մեկդի նետես նե աղեկ կընես. քանի որ չափահաս և պարկեշտ զավակներ ունիս, չվայլեր, որ անոնց գեշ օրինակ տաս։

Առ օրիորդ Խ. — Ոտքըդ քեզի քաշե, սքամպիլի մեջ իշմարները նշանացի կը տրվին և ոչ թե սեղանի տակեն ոտքերով։

Առ տիկին Ֆ. — Տիկի՛ն, շատ մի՛ տնտնար, աղջկանդ հարսնիքը շուտով ըրե՛, փեսացուդ պաղելու վրա է։

Առ Բ. Դ. — Ի՛նչ մեղքս պահեմ, քու գործերդ աղեկ վիճակի մեջ չեմ տեսնար կոր մուրալը ամոթ չէ՞ քեզի։

Առ տիկին Մ. — Կամ իմ պարտեզիս մեջ մի՛ փռեք շամաշնիդ ըսե, կամ փռելու թող տալեն ետքը, զանոնք գետինը նետելով մի՛ աղտոտեր։

Առ. պարոն Հ. — Եղբա՛յր, դուն ալ երկար ըրիր ա՛, սա ոսկին տուր լմննա, երկու օրվան համար փոխ ուզեցիր, երկու տարի է. որ տված չես։

Առ օրիորդ Խ․ — Շնորհակալ եմ, շրջազգեստիդ բեշերը քիչ մալ թող տուր։

Առ պարոն Խ. — Ինչո՜ւ պիտի լռեմ եղեր — աղջիկ է նե՝ երկու խոսք թող պակաս զրուցե։

Առ Ն. Վ. — Վարդապետ, ո՞ւր մնաց 25000 օրինակ տպելու դիրքդ, մեզի ալ ղրկե՛, որ կարդանք։