Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Տ․ — Աստված ողորմած է, հարկավ կամուսնանաս, հոգ մի՛ ըներ ու գիշեըները անքուն անցներ, քեզի աղջիկ տվող պակաս ըլլա։


Առ օրիորդ է. — Չեղավ նե հիմա ալ պաղրը յանըքին տեղ պեճիմ կեոյնում չալելու սկսեցիր, անանկ չէ՞, քեզի ըսինք, որ հորդ հետ պիտի խոսիմ, դուն անհոգ եղիր ու քիչ մալ ազգային երգեր չալե՛։


Առ պարոն Պ. — Կարծեմ դուն ալ զղջացիր այն նվագածուհվույն սիրահարելուդ համար, բայց ուշ։


Առ տիկին Շ. — Պարոն Դ..․ին ուզած այն պզտի ծառայությունը իրեն չընելդ քեզի շատ սուղի պիտի նստի, գիտցած եղիր, ուստի նայե՛, որ քիչով ազատիս։


Առ տիկին Բ. — Ի՞նչ ընենք, տիկին, միթե ամեն օր ձուկ ուտելու համար ձեր կռիվը մե՞նք պիտի մտիկ ընենք, փառք չի տաս, որ քու էրիկդ ինչ է նե ձուկ մը կրնա կոր բերել, հապա հացն անգամ չգտնողները ի՞նչ ընեն։


Առ պարոն Տ. — Սա մեր գործին լմննալուն աշխատեցե՛ք, որ ես ալ վերջը ձեր հարսնիքին, կանանց ըսածին պես՝ մազով ջուր պիտի կրեմ։


Առ օրիորդ Օ. — Հուսամ, թե հարսնիքին մեջ խելոք էիր, որովհետև նշանվելու աղջիկ մը պետք է գոնե ժամանակ մը ակռան սեղմելով անցունե։


Առ տիկին Շ. — Դուն ալ ժամ առաջ օրիորդ Մ.․․ին տված խոսքդ կատարե, եկածը ձմեռ է։


Առ պարոն Գ. — Տահա ի՞նչ կա չի կա նայինք, վերեսիե բաղնիք երթալ լսվա՞ծ բան է։ Աստված շնորհք տա։