Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Հ. — Ի՞նչ ըրիք, պարո՜ն, դեռ թրախումայով աղչիկ մը չգտա՞ք. մեղք որ, կամ աղեկ, որ չեք գտներ կոր:


Առ պարոն Հ. Ն. — Քազինոն նստած իքի յուզ խաղացած ատենդ՝ բարձր ձայնիդ աղաղակներեն քսպինոյին հաճախորդները կը ձանձրացնես կոր, մեկ մ՝ալ, որ խաղը վաստկած ատենդ թեև երբեք վաստկած չունիս՝ զը՜ը՜ռաք բառը շատ մի գործածեր:


Առ պարոն Տ. — Կաղաչեմ ձեզ, որ ա՛լ ասկե ետքը տեֆի պելայի համար ձենե ստակ փոխ ուզողին կամավոր գրվելու խորհուրդ չտաք։

Առ տիկին Շ. — Կը պատվիրեմ ձեզ ալ, որ զգուշությամբ վարվիք ձեր ընելիք գործերուն մեջ. արդեն էթեքնիդ ձեզ տյուշման է։

Առ տիկին Ա. — Դուք ալ գործի վրա եք, հե՜, կերևա թե կնքամայր հանըմ ալ ըլլալու պատիվն պիտի ունենաք, ձեզ ալ կը խրատեմ, որ քիչ մը խելոք ըլլաք։

Առ օրիորդ Օ. — Աֆերիմ ձեզի ալ, կ՝երևի, որ խրատներս ձեզի ազդեցություն ըրեր են, որովհետև կը հավնիմ կոր ձեր վարքին։

Առ օրիորդ Ե․ — Խոսքս մտիկ ընես նե գլուխդ խեր կուգա, բայց ո՞րի կըսես. տեսա՞ր հիմա խըրմըզը ծեծեմ պոյա շինեմ ըսելնիքեն մատդ հետը ծեծեր ես, տո՞ւր հիմա մեկ երկու ոսկի բժշկի ստակ, որ սորվիս։


Առ օրիորդ Փ. — Շնորհակալ եմ. կենացս մինչև վերջին օրը չպիտի մոռնամ ձեր ինձի ըրած բարիքը։

Առ պարոն Դ. — Դու ինչո՞ւ երեսդ կախեցիր, կարծեմ քեզի համար բան ըսող չեղավ։

Առ Ն. Մ. Լ. — Տիկի՞ն, ականջիդ մոտ կարմիր պոյան շատկեկ է փախեր, գնա՜, սրբե՜։

Առ պարոն Օ. — Վաղը կուտամ կ՝ըսեն նե ա՞լ խոսք չմնար։

Առ պարոն Ռ. Ա. — Նամակդ առի, Ղրկելիքներդ սիրով կնդունիմ։ Պակասները եղբորդ կը հանձնեմ։

Առ տիկին Ի. — Տիկի՞ն, Աստվածդ սիրես, խըչլըխդ խաղցունելով մի՛ քալեր, տղայք դիտողություն կ՝ընեն կոր։