Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ պարոն Ա. — Մարդ Աստուծո, շոգենավեն ելար, պարկեշտությամբ ճամբադ գնա։ Տե՛ս, երկու տիկնանց քծնիմ ըսելով, սիկառդ անուշադրությամբ թևիդ մեջը ձգեցիր, և յանըյորում պոռալով, թե որ շուտ մը քալթոդ չհանեիր՝ կրնար ըլլալ, որ բոցերու մեջ մնայիր։ Ինչ և է, այս անգամ խալսեցար սեթրիիդ թեվն այրելով, աշխատե՛, որ ապային թևը չայրես։

Առ Ա. Վ․ — Սա չուպուխդ քիչ մը անգին քաշե, որ օրիորդները հազալե դադրին։

Առ պարոն Տ. — Վարպետ, դուն ալ աս անգամ միսեն խամին մի՛ ըներ, ի՛նչ կ՝ըլլա եղեր։

Առ տիկին Թ. — Ուշադրություն, տիկին, ուշադրությո՛ւն, պատուհաններուդ ապակիները սրբելու ելած ատենդ խըլըխդ քիչ մը շտկե՜, փողոցեն անցնողները ի՞նչ կըսեն, տերողորմյա։

Առ պարոն Մ. Ն. — Դուն ալ, չպիտի տամ, ըսե՛, լմննա երթա, ինչո՞ւ խեղճ պախալը ամեն օր ոտքդ բերել կուտաս։

Առ օրիորդ Շ. Ո. — Օրիո՛րդ, Պ. Վ. անցած ատենը ինչո՞ւ կը խնդաս և իմ անցած ժամանակս չես խնդար, կրնա՞ս ասոր պատճառն ինձի ըսել։

Առ պարոն Չ․ Պ. — Գրած վոտանավորդ շատ սքանչելի է. միայն թե բան մը չհասկցվիր կոր։

Առ տիկին Ջ․ Ռ․ — Դրացիեդ գողցած սա հորին չվանը տերը տուր, ամոթ է։


Առ պարոն Ա. Բ. — Չի ճանչցած տիկնոջ դուռը մեյ մ՝ալ մի՛ զարներ։


Առ պարոն Գ. — Սյուրյուճի ըլլալը ամոթ չէ, աշխատե՛ եղբայր, որ բերանդ մաքուր բառերու վարմեցունես և սյուրյուճիությունը բարձրացոմւես։

Առ պարոն Թ. — Թորոս աղբար, դուն ալ սկսար քիչ լեցունել, այսչափ օղի տասը փարայի չխմվիր։

Առ պարոն Գ. — Պանդուխտ եղբայր, ելնես քաղաքդ երթաս նե՝ չըլլա՞ր, ինչո՞ւ այսպես փողոցի մեջ քարերու վրա պսակեր կը քնանաս։

Առ պարոն Վ. — Ստակ չունեիր նե ինչո՞ւ ձի հեծար։