Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԴԱՏ ՄԸ ԵՎ ԱՆՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ

Զքեզ կը հրավիրեմ, Մուսա՛, ո՜չ թե ինձի ներշնչելու համար, այլ շատ անգամ քեզմե ներշնշված բանաստեղծի մը տաղաչափությունը մտիկ ընելու համար։

Խնդիրր բանաստեղծական է, քիչ մալ բանասիրական։

Կրոնավորի մը համար կըսեինք, թե կրոնավոր ըլլալուն համար է, որ կրոնավորները կը պաշտպանե, այսօր ալ պիտի կրնա՞նք ըսել հիշյալ կրոնավորին համար, թե կնիկ ըլլալուն համար է, որ կնիկները կը պաշտպանե¹։ Հայտնի է, թե ո՜չ. այլ սա պիտի ըսենք, որ նորին սրբազնությունն ամեն դատին մեջ միշտ տկար կողմը պաշտպանելն իրեն սկզբունք դրած է, և որովհետև ըստ բանաստեղծության կնիկն ալ տկար էակ մէ, հարկավ ինք ալ միշտ կանանց կողմը պիտի գտնվի, ոչ թե ուրիշ բանի համար, այլ իր սկզբունքը պաշտպանելու համար։

Նորին սրբազնությունն յուր այս տկար սկզբունքը պաշտպանելու համար ամեն հանդգնություն կընե. սկզբունքին կամքը տեղը տանելու համար շատ անգամ ստության ու նենգության կը դիմե, Դատաստանական խորհուրդն, Կրոնական ժողովն, Քաղաքական ժողովն, Խառն ժողովն ու Պատրիարքարանը մատին ծայրը կանցունե ու կը դարձունե։

Պատմենք.

Պատվավոր ամուսին մը յուր կնկանը ընթացքեն կասկածելով ասկից առաջ կը հաջողի զայն գտնալ այնպիսի հարաբերությանց մեջ, ուր գտնվելու չէ հավատարիմ ու պարկեշտ կին մը։ Խաբված ամուսինն այս հայտնության վրա աղերսագիր մը կուտա Դուռը, որն որ, խնդիրն ամուսնական ըլլալուն պատճառավ, Պատրիարքարան կը հանձնե գործին քննությունը։ Պատրիարքարանի կողմե յոթը հոգիե բաղկացյալ մասնաժողով մը կը կազմվի Բերա, քննությունները կսկսին, կը շարունակվին, կը վերջանան սա եզրակացությամբ, թե կնիկը շնացող է։ Խառն ժողովն Մասնաժողովին տեղեկադրին վրա յուր վճիռն արձակելու համար երկու կողմը կը հրավիրե, որ եթե ուրիշ ըսելիք մը ունին՝ ըսեն, ամբաստանովն ու ամբաստանյալն ալ բան մը չեն ըսեր, միայն գերապատիվ Նար-Պեյ եպիսկոպոսն կառաջարկե, որ Մասնաժողովին տեղեկագիրն ոչինչ համարվի ու այս խնդիրն Դատաստանական խորհրրդո մեջ նորեն քննվի, նորին սրբազնության այս առաջարկությունն, նորին սրբազնության ուրիշ առաջարկությանց պես չընդունվիր,