Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու խառն Ժողովն կորոշե տեղեկագիրն Դատաստանական խորհրդո հղել, որպեսզի անոր եզրակացությունը հիմ բռնելով, իլամը պատրաստե, երկու կողմին ըսելիքներն մտիկ ընելեն ետքը։

Խառն ժողովո այս որոշումն սրբազան Պատրիարքի կողմե գերապատիվ փոխանորդ հոր² կը հաղորդվի, ուսկից ալ ամբաստանողին ու ամբաստանյալին, և երբ անցյալ շաբթու երկու կողմն ալ Դատաստանական խորհրդո կը ներկայանան, շնացող կնիկն կըսե, թե խառն ժողովն որոշած է, որ այս խնդիրը նորեն քննվի, և եթե չեք հավտար՝ ահավասիկ կըսե, ու ծոցեն թուղթ մը կը հանե ու փոխանորդ տեր հոր կուտա։ Շնացող կնկան ծոցեն ելնող թուղթը Խորեն սրբազանի անունը կը կրեր և կառաջարկեր, որ ըստ իրեն խառն ժողովո որոշման — երկու խառն ժողով ունին եղեր — Դատաստանական խորհուրդն այս գործը նորեն քննե, եթե ոչ ծանր պատասխանատվության տակ կը մնա։ Դատաստանական խորհուրդն գերապատիվ Խորեն եպիսկոպոսին նենգությունն ու ստախոսությունն գիտնալով հանդերձ — որովհետև խառն ժողովո որոշումն սրբազան Պատրիարքեն հաղորդված էր իրեն — փոխանակ ճշմարտությունը, այսինքն սրբազան Պատրիարքին կնիքը հարգելու, ստախոսությունն, այսինքն գերապատիվ Խորենի կնիքը կը հարգե ու գործը կերկարաձգե։

Ահավասիկ պատմությունն. ահավասիկ մեր դիտողությունները։

Մարդս կը զարմանա, որ Խառն ժողովո տված մեկ որոշումն և անոր գործադրիչ սրբազան նախագահին³ ստորագրությունն այսպես արհամարհել ու անպատվել կը հանդգնի կրոնավոր մը. իսկ մարդուս հավատալիքը չգար, որ Դատաստանական խորհուրդն Խառն ժողովո նախագահին ստորագրությանը հավատք չընծայելով զայն անպատվե և նենգողի մը ստորագրությանն հարգ տալով սրբազան Պատրիարքն լռելյայն նենգող խոստովանի։

Եթե գերապատիվ Նար-Պեյին մեկ ստորագրությունը կարող է Խառն ժողովո որոշումը շնչել, ինչու՞ ուրեմն Խառն ժողովն աշխատ կառնե ու որոշումներ կուտա. եթե Նար-Պեյին ստորագրությունն վերադասելի է սրբազան Պատրիարքին ստորագրության, ինչու՞ ուրեմն սրբազան Պատրիարքն կստորագրե և ասանկով իր կնիքն անպատվել տալով ազգի մը պատիվն գերապատիվ Նար-Պեյի ոտնակոխ ընել կուտա։ Եվ եթե գերապատիվ Նար-Պեյն այս անգամ հաջողի այս նենգությանը մեջ, ի՞նչպես վստահ ըլլանք, որ վաղը Դատաստանական խորհրդո տված վճիռն ալ չպիտի ոչնչացունե․