Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեր ըլլաս, հատ մալ չպիտի կրնաս առնել, ինչու որ ինչ ըլլալդ ամեն մարդ հասկցավ։ Խենդությունդ օրե օր կավելնա ու շատ հավանական է, որ քիչ օրեն խենդերու բժիշկն ըլլաս։ Գործ մը ունիս, որ չպիտի հաջողի, պարապ տեղը մաշխատիր. ամենուն երեսեն ինկած ես։

Եթե կուզես հանգիստ ապագա մը պատրաստել, բժշկությունդ մեկդի ըրե՛ ու պախալության սկսե։

Դուն ամուրի պիտի ապրիս, մինչև յոթանասուն տարեկան, օր մը կնկան մեկուն խոսք պիտի նետես. կնիկն ալ գլուխդ փատ մը պիտի իջեցունե և հոն գետինը պիտի փռվիս։

Ահավասիկ քուկին ապագադ, անառակ բժիշկ։


ԵՐԵՔ ԱՄԻՍ ԴԱԴԱՐՈՒՄ

Տպագրական տեսչության հրամանով Թատրոնն երեք ամիս դադրեցնելն ես ետքը, այսօր կսկսինք նորեն հրատարակել։

Ինքզինքնիս արդարացնելու համար երկար բարակ բացատրությանց մտնելու հարկ չենք տեսներ, նախ՝ որովհետև պետք չունեինք, երկրորդ որովհետև Թատրոնիս դադարման ժամանակներն հանցանքի համար դադրած լրագիր չկար արդեն, ուստի, Խորեն սրբազան Խառն ժողովի որոշմանը դեմ գործած ապօրինավորությունն անգամ մալ պաշտոնական գիրերով ցույց տալով կը շատանանք։

Ինչպես հայտնի է, նորին սրբազնությունն ամուսնական դատի մը մեջ ամբաստանյալ կնկան հանձնարարական դիր մը տված կը, որով կը հրամայեր Դատաստանական խորհուրդին, թե մասնաժողովին տեղեկագիրն մեկդի դնելով՝ այսինքն իբր հիմ չբռնելով, խնդիրն նորեն քննե¹։

Նորին սրբազնության այս ապօրինավորությունը ցցունելու համար, գերապատիվ փոխանորդ հոր կողմեն ամբաստանողին ուղղյալ հետևյալ հրավիրագիրը կը հրատարակենք.

Մեծապատիվ Էֆենտի

Ձեր ամուսնական խնդրույն նկատմամբ քննիչ Մասնաժողովո տեղեկագիրը ընդունելով՝ Ազգային վարչության Խառն Ժողովը հղած է զայն Դատաստանական խորհրդույն, որ նույն տեղեկագրին եզրակացության և գրվելիք իլամի մասին որոշումը տրվի և տեղեկագրվի։