Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՈԻ ԿԱՐԾԻՔԸ

Իրավ է եղեր, որ մարդս տունը կամ սենյակը փոխելով՝ կարծիքն ալ կը փոխե եղեր։

Եթե չեք հավատար, իբրև կենդանի փաստ ձեր առջևը կը ներկայացունեմ մեր Մասիսը, ծեր Մասիսը, վախկոտ Մասիսը և կողով մը ածականներով բեռնավորյալ մեր պատվական Մասիսը:

Մասիսի գրասենյակը Չինիլի խանեն Նորո խանը փոխադրվելուն պես՝ կարծիքն ալ վատութենե քաջություն փոխվեցավ։ Ծեր էր, երիտասարդ եղավ. վախկոտ էր, հանդուգն եղավ. հետադեմ էր, հառաջադեմ եղավ ու հառաջադիմական միության ալ անդամ գրվեցավ։

Երկու ամիս է, որ Մասիս, ինչպես որ Լրագիր վեց ամիս առաջ գուշակած էր, Նորո խանը փոխադրված է և այս երկու ամսվան մեջ բոլորովին փոխված է. ըստ վկայության բոլոր ընթերցողաց անդամալույծ մէր Մասիսը, իսկ հիմա Պրոպատիկե ավազանին¹ պատիվ բերող բժշկյալներեն մեկն է։

Անեծք, ուրեմն Չինիլի խանին գրասենյակին, օրհնություն՝ Նորո խանին գրասենյակին, որուն մեջ դեռ անցյալ օր կը հրատարակեր Մասիս ամենայն քաջությամբ՝ թե ամեն հանցանք գահակորույս և անձասպան դժբախտ վեհապետին չվերադրենք², թե բոլոր չարյաց պատճառն միայն ան չէր, թե Հայաստանի, Հերսեքովինի և Պուլղարիո մեջ գործված հարստահարությանց պատճառն ալ ան չէր[1], և թե յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իրեն պատասխանատվության բաժինն առնել։

Այսպես, ահավասիկ, Մասիս անվեհեր հրատարակել սկսած է անանկ ճշմարտություններ, որք ամեն ականջներու ախորժելի չեն գար։

Շնորհավորենք ուրեմն Մասիսը և մաղթենք, որ ժողովրդյան տրված ազատության շնորհիվ շարունակե յուր ճշմարտախոսությունն. մաղթենք նաև, որ չելլա դարձյալ սատանային հարմարելով Չինիլի խան երթա։

  1. Լրագրաց՝ մանավանդ Թատրոնեն տարին վեց ամիս գոց մնալուն, զրկանք կրելուն պատճառն ալ ան չէ՞ր։