Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առանց մուրացկանի փողոց մը։
Նորընտիր Կրոնական ժողովին մեջ օչախեն կղերական մը
Երեկվան անձրևին ատենները Պոլսո մեջ առանց նավու անցնելու փողոց մը
Մեռելներեն ստակ չառնող քահանա մը։
Պատերազմի դաշտեն շիտակ լուր առնող մը։
Մեյտան օյունի³ մեջ բարոյական մը։
Տետեյան տպարանեն գիտությանց կամ արվեստից վերաբերյալ գիրք մը,
Չորս հինգ իլավե չհրատարակված օր մը։
Պատերազմական պատրաստություն չտեսնող կառավարություն մը։
Փանասեեն բժշկված հիվանդ մը։
Գյուղի մը քարոզիչին ղուրուշեն ավելի ժամոց առնելը։
Խասգյուղի շոգենավներուն ժամանակացույցը։
Հայոց ժառանգավորաց դպրոցեն ելլող վարդապետ մը։
Տոլմա բանայիրի օրը Խասգյուղ տոլմա չդնող կնիկ մը։
Սկյուտարի ցորեկօրյա թատրոնին մեջ բազմություն։
Շուկան գործ կա ըսող խանութպան մը։
Դպրոցաց մեջ կարգ կանոն։
Կամավոր զորքե մը չվախցող Սերվիացի մը։
Նատրոնի խմբագրին շաբաթը գոնե մեկ երկու անգամ տպագրության տեսչության կողմանե չկանչվիլը։
Մեհմուայբ Հավատիսի պես ազատախոս լրագիր մը։


ՇԱՔԱՐՆ ՈԻ ԺՈՂՈՎԸ

Կուզես հավատա՛, կ՝ուզես մի՛ հավատար, ես կը պնդեմ, որ մեր լրագիրները տղայոց կը նմանին։

Օր մը չորս հինգ տղա պտըտցնելու տա՛ր։

Ասոնցմե մին պարտեզի մը կամ փողոցի մը մեջ շաքարավաճառ մը տեսնելուն պես եթե համարձակի ըսել, թե շաքար կուզեմ, անմիջապես յուր մյուս ընկերներն ալ իրարու ետևե պիտի ըսեն.

— Ես ալ կ՝ուզեմ։

— Ինձի ալ տվեք։

— Ես աս տեսակեն կ՝ուզեմ։

— Ես ասկից կուզեմ։